Վրացական կողմը հավաստիացնում է, որ գազի առաքումը Հայաստան կվերականգնվի 2-3 օրից

Վրացական կողմը հավաստիացնում է, որ գազի առաքումը Հայաստան կվերականգնվի 2-3 օրից

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով գազի տարանցումը Հայաստան կվերսկսվի 2-3 օրից: Գազի առաքումը կասեցվել է Կոբի-Գուդաուրի հատվածում տեղի ունեցած սողանքի պատճառով:

Վրաստանի գազի ու նավթի կորպորացիայի աշխատակիցները բարձրադիր գոտում աշխատում են վթարի հետևանքների վերացման վրա: Վրացական բնակչությանը գազով մատակարարելու վրա դա չի անդրադառնա: Այդ երկիրը գազը ստանում է Ադրբեջանից: Հայաստանը ևս չի տուժի վթարի հետևանքներից: Հանրապետությունում կա գազապահեստարան, որը կարող է 10 օր ապահովել բնակչության գազի պահանջարկը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---