ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ` 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ25 հոկտեմբերի 2001 - 00:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի առաջատար հայկական կազմակերպությունների առաջնորդները նամկ են հղել նախագահ Ջորջ Բուշին` Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը վերացնելուն ուղղված ջանքերից հրաժարվելու պահանջով: Նամակում ընդգծվում է, որ ուղղումը Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության կարեւոր տարր է, եւ այն տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտ գործիք է: Ամերիկայի հայկական համայնքի առաջնորդները նշում են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, որոնք ուղղված են նրա կողմից իրականացվող Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ, հսկայական դեր խաղացին նոր ագրեսիան կասեցնելու գործում: «Մենք վրդովված էինք վարչակազմի ներկայացուցիչների ու Կոնգրեսի որոշ անդամների վերջին գործողություոններով, որոնք հանդես եկան 907-րդ ուղղումը վերացնելու կամ նրա ուժը ժամանակավորապես կասեցնելու օգտին,- ասվում է նամակում:- Ամերիկայի հայկական ողջ հասարակությունը միավորվել է իր պատրաստակամության մեջ կանխարգելել դա եւ վերին աստիճանի հիասթափված կլինի վարչակազմում, եթե վերացվի 907-րդ ուղղումը կամ ժամանակավորապես կասեցվի նրա ուժը»: Փաստաթղթի տակ ստորագրել են 17 քաղաքական, կրոնական, մշակութային եւ հումանիտար կազմակերպությունների ղեկավարները:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |