Հայկ Դեմոյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն ավարտված է![]() 6 մայիսի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն իր բոլոր տարրերով ավարտված է: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով: Այդ համատեքստում հայ փորձագետը երկու պատճառ է նշել: “Թուրքիան չցանկացավ կորցնել Ադրբեջանը, բացի այդ ակնկալիքներն այդ գործընթացից չարդարացան, այսինքն նա չկարողացավ կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և որևէ առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտությունում»,-ասել է Դեմոյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը չի կարող հիմնվել Հայ-թուրքական արձանագրությունների վրա: «Թուրքիայի մեղքով արձանագրություններն արժեզրկվեցին»,-ասել է Հայկ Դեմոյանը: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |