Դարչինյան-Դոնեյր ռևանշ-մենամարտի բանակցությունները փակուղի են մտել

Դարչինյան-Դոնեյր ռևանշ-մենամարտի բանակցությունները փակուղի են մտել

PanARMENIAN.Net - Առաջին գերթեթև քաշային կարգույմ WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի և WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) միջև բանակցությունները ռևանշ-մենամարտի մասին, որոնք տևել են մեկուկես ամիս, մտել են փակուղի:

Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը մեղքը գցում է Դոնեյրի թիմի վրա: «Մենք պայմանագիր ենք ստորագրել բանակցությունները սկսելուց 2 օր անց,- ասել է նա: - Մենք այսքան ժամանակ սպասել ենք, որ Դոնեյրը որոշի` ինչ է ուզում: Շատ հեշտ է ապացուցել, թե ով չի ուզում այս մենամարտը: Դա պայմանագիրը չստորագրած կողմն է»: Մենեջերի խոսքերով, Վիկ Դարչինյանի վերջին 6 մենամարտերը Քրիստիան Միխարեսի, Ջոզեֆ Ագբեկոյի, Խորխե Արսեի, Զեդա Գորեսի և Դմիտրի Կիրիլովի հետ կազմակերպելու համար պահաջվել է 2 շաբաթ: «Վիկը չի կռվում երկու կարգ ցածր բռցքամարտիկի հետ անվանի դառնալու համար: Մենք բռնցքամարտում ենք լավագույնների հետ և շարունակելու ենք դա անել»,- ասել է Նասերը:

«Ես երկու վարկածներով չեմպիոն եմ և պարտավոր չեմ սպասել Դոնեյրին,- ասել է Դարչինյանը: - Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել 4-5 քաշային կարգերում և չեմ պատրաստվում ժամանակ ծախսել, քանի Արքայադուստր Նոնիտոն կորոշի` մենամարտ ցանկանում է, թե ոչ: Նոնիտոն գիտի, թե նրան ինչ է սպասում մեր հանդիպման դեպքում: Ես նրան նոկաուտի եմ ենթարկելու: Կարծում եմ` շատ խելացի է չհանդիպել մրցակցի հետ, որը կկործանի քո կարիերան»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---