Թուրքիան հերթական անգամ խախտում է Հայաստանի իրավունքները 6 մայիսի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի բոլոր հայտարարություններն այն մասին, որ նա խոսքի բացառիկ իրավունք ունի Նախիջևանի հարցում և հանդիսանում է նրա երաշխավորը, անհիմն են: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, որքան Թուրքիան իրավունք ունի Նախիջևանի հանդեպ, նույնքան իրավունք ունի նաև Հայաստանը, քանի որ Կարսի պայմանագրի տակ, որով որոշվեց Նախիջևանի կարգավիճակը, ստորագրել են Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներն ու Թուրքիան, ՌԽՍՖՀ մասնակցությամբ: «Ելնելով ստեղծված իրավիճակից, Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, լիակատար իրավունք ունի դիմել միջազգային դատարան Նախիջևանի կարգավիճակի խախտման վերաբերյալ կամ քննարկել այն որպես միջազգային պայմանագրերի խախտում»,-ասել է Դեմոյանը: Նրա խոսքերով, Նախիջևանի կարգավիճակի հարցում խախտվել են Հայաստանի իրավունքները: «Թուրքական կողմը լավ է հասկանում, որ Նախիջևանի հարցում կողմերի իրավունքները հավասար են»,-ասել է հայ փորձագետը: ![]() Կարսի պայմանագիր Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |