Մոսկվայում քննարկելու են տարածաշրջանի փոստային կապի զարգացումը 2009-2012թթ. 6 մայիսի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում մայիսի 8-9-ը կայանալիք ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) վարչակազմերի ղեկավարների 42-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստերին, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Նիստերի օրակարգերում ընդգրկված են կապի և տեղեկատվայնացման ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կլինեն զեկույցներ 2009-2012 թվականներին տարածաշրջանում փոստի զարգացման ծրագրի, ԿՏՀ անդամ երկրների փոստի ոլորտի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին: Կքննարկվեն ԿՏՀ անդամ երկրների էլեկտրակապի օպերատորների միջազգային ծառայողական կապի համակարգի ստեղծման, էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Միջազգային էլեկտրակապի միության` համաշխարհային համաժողովին ԿՏՀ անդամ երկրների մասնակցության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |