Վահագն Միլիտոսյան. Ես հպարտությամբ կկրեի Հայաստանի հավաքականի համազգեստը 6 մայիսի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ հայ ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանը ֆուտբոլի ֆրանսիական «Ստադե Լավալ» ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Ակումբը մասնակցում է Ֆրանսիայի երկրորդ լիգայի մրցումներին: Այս տարվա հունիսին Միլիտոսյանն արդեն հանդես կգա նոր ակումբում: Ներկայում կենտրոնական հարձակվողը խաղում է «Ռեն Բրիկինի» ակումբի կազմում, որը մրցում է մինչև 17 տարեկանների ազգային առաջնությունում, և արդեն խփել է 15 գոլ: Միլիտոսյանը Ֆուտբոլ սկսել է խաղալ 9 տարեկանից` Ավեսակ քաղաքի ակումբում: Խաղացել է նաև «Բլան», «Ռեդոն» ակումբների կազմում, իսկ 2008-2009 թ. խաղաշրջանում մինչև 16 տարեկանների մրցումների ժամանակ հանդես է եկել «Լորեանա»-ի կազմում, որն ընդգրկված էր Ֆրանսիայի առաջին լիգայի մրցախաղերում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Միլիտոսյանն ասել է, որ նա երազում է Հայաստանի հավաքականի կազմում խաղալ. «Ես հպարտ կլինեմ, որ Հայաստանի հավաքականի համազգեստը կրեմ,սակայն դեռևս որոշ չլուծված հարցեր կան», - ասել է ֆուտբոլիստը: Երիտասարդ հարձակվողը ֆրանսիական հայտնի մի քանի ակումբներից, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի առաջին լիգայում, իրենց կազմում խաղալու առաջարկ է ստացել: «Իմ խաղով հետաքրքրվում են «Ռեն», «Օսեր» ակումբները, սակայն ես ընտրել եմ «Ստադե Լավալը», քանի որ այս ակումբը երիտասարդական ֆուտբոլի լավ դպրոց է անցել, իսկ ես ուզում եմ ավելիին հասնել», - նշել է Միլիտոսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |