ՀՀ կառավարությունը շուրջ 32 մլն դրամ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման համար 6 մայիսի 2010 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մեկուսացման նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ: Հատկացված միջոցները կուղղվեն գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը: Առաջիկա վեց ամսվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |