Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՄՊ-ի վետերաններին սառեցված ավանդների փոխհատուցման կարգը 6 մայիսի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ հաստատել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը: Բացի այդ, որոշում է ընդունել Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 10262.0 հազար դրամ, որով ֆինանսավորվելու են համերգային միջոցառման կազմակերպման և տոնական հրավառության ծախսերը:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |