2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու 6 մայիսի 2010 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը մայիսի 6-ի նիստում հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010-2011թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելության առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ բուհերի եւ մասնագիտությունների: Բացի այդ, կառավարությունը հաստատեց նաև ավագ եւ հիմնական դպրոցների ցանկը: Նշվում է, որ 2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում, 2010-2011թթ. եւ 2011-2012թթ. ուսումնական տարիներում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ եւ 12-րդ դասարաններում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |