Նյու Յորքում հարգանքի տուրք կմատուցեն պոնտացի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Նյու Յորքում տեղի կունենա միջոցառում` նվիրված Պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան: Միջոցառման կազմակերպիչներն են` ԱՄՆ-ում և Կանադայում պոնտացի հույների դաշնությունը, ինչպես նաև Նյու Յորքի հունական կազմակերպությունների դաշնությունը:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հունական համայնքի ներկայացուցիչներ, ամերիկացի կոնգրեսականներ, գրողներ, ակտիվիստներ, ինչպես նաև Մ.Նահանգների հայկական և ասորական համայնքների ներկայացուցիչները:

Միջոցառմանը կմասնակցի նաև ԱՄՆ-ում Շվեդիայի դեսպանը:

Պոնտացի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը, Կիպրոսը և Շվեդիան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---