Դեմիտրիս Խրիստոֆիասը ՀՀ նախագահին է փոխանցել Կիպրոս այցելելու իր հրավերը 7 մայիսի 2010 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասին: Իր ելույթում դեսպան Ղալաչյանը կարեւորեց Հայաստանի երկկողմ կապերի հետագա զարգացումն ու խորացումը բարեկամ Կիպրոսի Հանրապետության հետ, որտեղ Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի ցեղասպանությունից հետո ապաստան ու երկրորդ հայրենիք են գտել մեր բազմաթիվ հայրենակիցները: Առանձնազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Խրիստոֆիասը Հայաստանի դեսպանին խնդրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կիպրոսի Հանրապետություն այցելելու իր հրավերը: Դեսպան Ղալաչյանի հանդիպումներ է ունեցել նաև Կիպրոսի խորհրդարանում հայկական համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Վարուժան արք. Հերքելյանի, կիպրահայ համայնքային կառույցների եւ հայ ավանդական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Հայաստանի դեսպանն այցելել է նաեւ «Նարեկ» հայկական վարժարան եւ Մելքոնյան կրթական հաստատություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դեմիտրիս Խրիստոֆիասը ՀՀ նախագահին է փոխանցել Կիպրոս այցելելու իր հրավերը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |