Մայիսի 9-ը եվրոպական երկրներում նշվում է որպես Եվրոպայի օր 7 մայիսի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը Եվրոպայում, այդ թվում նաև Հայաստանում, նշում են իբրև Եվրոպայի օր: «Աշխարհի խաղաղությունը հնարավոր չէ ապահովել, միչև նորարակական ջանքեր չկիրառվեն սպառնալիքներին համապատասխան»: Ահա, այս բառերով է Շումանը սկսում իր հռչակագիրը 1950-ի մայիսի 9-ին: Այս տողերը հետագայոմ վերածվեցին եվրոպական ինտեգրացիայի մեկնարկի և մինչ օրս արդիական են մնում Եվրոպայի մի շարք տարածաշրջանների համար, ասվում է Հայաստանի Եվրոպական շարժման հաղորդագրության մեջ: Անցել է 60 տարի, սակայն Եվրոպան շարունակվում է ինտեգրվել: Եվրոպային ինտեգրվում է նաև Հայաստանը: Հիմնադրման պահին Եվրոպական համայնքը ներառում էր ընդամենը 6 պետություն, այսօր այն արդեն 27 անդամ ունի, այդ թվում Խորհրդային Միության անդամ և Վարշավյան համաձայնագրի անդամ պետություններ: Առաջին անգամ Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց 2006 թ.-ին Հայաստանի Եվրոպական շարժման կողմից: Հայաստանի Եվրոպական շարժումը շնորհավորում է բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ և հույս հայտնում, որ քաղաքացիական հասարակության և պետության համախմբված ջանքերի շնորհիվ մեր պետությունը նույնպես մի օր կանդամակցի Եվրոպական Միությանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |