Նալչիկում ընթացող Գրան պրիում Լիլիթ Մկրտչյանը վստահ հաղթանակ է տարել թրքուհի Բեթուլ Յիլդիզի նկատմամբ

Նալչիկում ընթացող Գրան պրիում Լիլիթ Մկրտչյանը վստահ հաղթանակ է տարել թրքուհի Բեթուլ Յիլդիզի նկատմամբ

PanARMENIAN.Net - Նալչիկում ընթացող կանանց Գրան պրիի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հանդիպել է Բեթուլ Յիլդիզի հետ (Թուրքիա) և վստահ հաղթանակ տարել: Այժմ Մկրտչյանը 5 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Էլինա Դանիելյանը կրկին պարտվել է, այս անգամ Նանա Ձագնիձեի կողմից (Վրաստան) և 1,5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Գրան պրիի առաջատարը ռուս շախմատիստուհի Տատյանա Կոսինցևան է (8 միավոր):

Վերջին 11-րդ տուրում Դանիելյանը խաղալու է Բաիրա Կովանովայի (Ռուսաստան), իսկ Մկրտչյանը` Կոսինցևայի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---