Բակուր Կարապետյան. Պատերազմի դեպքում Ադրբեջանը կվերածվի համադաշնության

Բակուր Կարապետյան. Պատերազմի դեպքում Ադրբեջանը կվերածվի համադաշնության

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի գնա պատերազմի, սակայն եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա դա կլինի Բաքվի վերջը, քանի որ Ադրբեջանը կվերածվի համադաշնության: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: Ըստ նրա, Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները հարմար պահի են սպասում, թե երբ Բաքուն ռազմական գործողություններ կսկսի, ապստամբելու համար:

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի: Պատերազմը տանուլ տված երկրի համար կպահանջվի առնվազն ևս 50 տարի` ձերբազատվելու համար պարտվածի սինդրոմից»,-հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---