Բակուր Կարապետյան. Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա 7 մայիսի 2010 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրումն ընադմենը գործի կեսն էր, ես կասեի 49 տոկոսը, մնացած 51 տոկոսը կախված է մեզանից` մենք պետք է ապրենք Շուշիում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: Ըստ նրա, քաղաքը պետք է վերականգնվի այնպես, որ պահպանվի 19-րդ դարի ճարտարապետության մթնոլորտը: Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա»,-ասել է Կարապետյանը: Ընդ որում, նա հայտնել է, որ «Շուշի» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է Շուշիի վերականգնման նախագիծը: Որպես վերականգնման առաջին կետ ընտրվել է Ադամյանի փողոցը: «Օրինակ, Շուշիում չկա սրճարան, և Շուշի այցելող զբոսաշրջիկները հնարավորություն չունեն նորմալ սնվելու»,-ասել է Կարապետյանը: Ընդ որում, ներդրումներն այդ նախագծում կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: «Շուշիի առասպելը կարող է օգտակար լինել հայության համար և գրավիչ դարձնել Շուշին օտարերկրացի զբոսաշրջիկների համար»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ մարդիկ վախենում են ներդրումներ անել Շուշիում: Ըստ նրա, պատճառներից մեկն Ադրբեջանի սպառնալիքներն են ռազմական գործողությունների վերսկսման մասին: Նա ընդգծել է նաև քաղաքի բնակեցման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Կարապետյանը անդրադարձել է նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահի հայտարարությանը, որն այցելելով Շուշի, ասել էր, որ եթե քաղաքը բնակեցվի, ոչ ոք չի կարողանա հավակնել այդ տարածքին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |