Արցախում կայանալու է «Արցախյան կարգավորում: Իրավական և քաղաքական ասպեկտներ» թեմայով կլոր սեղանը 7 մայիսի 2010 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին քաղաքականության և անվտագության հասարակական խորհուրդն անցկացնելու է «Արցախյան կարգավորում: Իրավական և քաղաքական ասպեկտներ» կլոր սեղանը, որը կայանալու է 2010-ի մայիսի 12-ին Ստեփանակերտում ժամը 15:00-ին «Հայաստան» հյուրանոցի խորհրդաժողովների սրահում: Քննարկումը նվիրված է հրադադարի 16-ամյակին, որը ձեռք է բերվել ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ: Զեկույցով հանդես են գալու իրավագետ Անդրիաս Ղուկասյանը (Երևան) և Ազգային և ռազմավարաման հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: Այնուհետև կայանալու է բանավեճ իրաբանների, քաղաքագետների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների և ԼՂՀ պետական կառույցների մասնակցությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |