Վահան Շիրխանյան. Առանց Շուշիի ազատագրման Արցախը գոյություն չէր ունենա

PanARMENIAN.Net - 1992-ին Շուշի քաղաքի ազատագրումը դարձավ հայկական կողմի ամենանշանակալի ձեռքբերումը ղարաբաղյան պատերազմի տարիներին: Առանց Շուշիի ազատագրման Արցախը գոյություն չէր ունենա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, այժմ «Հնչակ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կառավարման անդամ Վահան Շիրխանյանը:

Նրա խոսքերով, այսօր շատերը փորձում են իրենց վերագրել Շուշիի ազատագրումը: «Բայց իրականում քաղաքի ազատագրման գործում մեծ դեր է խաղացել Արցախի ժողովուրդը, որը 2,5 տարի պայքարել է բռնազավթման պայմաններում»,- նշել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե իմացել է արդյոք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրման օպերացիայի մասին, Շիրխանյանն ասել է, որ 1992-ին իրավիճակը երկրում այնպիսին էր, որ պետության ղեկավարը չէր կարող չիմանալ այդ մասին: «Չնայած նրան, որ երկրի նախագահն այդ ժամանակ Իրանում ադրբեջանական կողմի հետ բանակցություններ էր վարում»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
---