Հայաստանի հարկային համակարգը բարեփոխման կարիք ունի 7 մայիսի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հարկային համակարգը բարեփոխման կարիք ունի, քանի որ այսօր գործող համակարգն իրեն չի արդարացնում և տնտեսության զարգացմանը չի նպաստում», - ասել է Հայրենական արտադրողների միության, ֆինանսաբյուջետային հարցերի հասարակական խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` մայիսի 7-ին հանձնաժողովի նիստի ժամանակ; Նրա կարծիքով, Հայաստանը պետք է անցնի ուղղակի հարկերի, որոնք ներկայում հավաքվող հարկերի 30 տոկոսն են կազմում: Դրա հետ կապված նա ԱՄՆ-ի օրինակն է բերել, որտեղ ուղղակի հարկերը 80 տոկոս են կազմում: «Տնտեսությունն աստիճանաբար պետք է ուղղորդել դեպի ուղիղ հարկերի ծավալի ավելացում, այսինքն` շահութահարկի և եկամտահարկի», - ասել է Սաֆարյանը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը գտնում է, որ թեթև արդյունաբերության ձեռնարկություններին պետք է հարկային արտոնություններ տալ, որպեսզի այդ բնագավառը զարգանա: «Հարկային ճնշումները չպետք է բացասաբար ազդեն երկրի տնտեսության վրա: 2009 թ. հարկային ստուգումներն ավելացել են 82 տոկոսով, սակայն հարկային մուտքերը կրճատվել են 25 տոկոսով, ինչը վկայում է այդ ստուգումների անարդյունավետության մասին», - ընդգծել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |