Դանիել Իոաննիսյան. Հայաստանի իշխանությունները պայքարում են ոչ թե հանուն արդարության, այլ գիտության դեմ 7 մայիսի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - «Կառավարության որոշումը բանակի տարկետումով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը կրճատելու մասին կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների»,- Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ուսանողական բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` Երևանի պետական հալասարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը: Նա նշել է, որ այդ որոշման հետ կապված հայկական բանակի շարքերը կհամալրվեն մոտ հարյուր հոգով, ինչը շատ չի օգնի բանակին, սակայն մեծ վնաս կհասցնի գիտությանը: «Հայաստանի իշխանությունները` երկրի, որն ուղղված է գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, իրենց գործողություններով պայքարում են ոչ թե արդարության համար, այլ գիտության դեմ»,- ասել է Դանիել Իոաննիսյանը: Բողոքի ակցիայի ևս մեկ կազմակերպիչ, ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետի ուսանող Սոս Ավետիսյանը նշել է, որ հայկական իշխանությունների գործողությունները կրթական բարեփոխումներ են, «սակայն բարեփոխումները նման արմատական կերպով անցկացնելն ուղղակի ծիծաղելի է»: «Հայրենասիրության և ռազմավարության մասին խոսելը, երբ թուրքագիտության մագիստրատուրայում մնացել է միայն մեկ տեղ բանակում ծառայելու տարկետումով, անհեթեթ է: Չի կարելի է ասոցացնել Հայրենիքի պաշտպանությունը միայն հրացանների հետ»,- ասել է Սոս Ավետիսյանը: Մայիսի 6-ին Երևանի համալսարանների 200 ուսանողներ կազմակերպել էին բողոքի ակցիա Հայաստանի կառավարության շենքի մոտ ի նշան մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բանակում ծառայելու տարկետումով տեղերի կրճատման: Ակտիվիստները նամակ են հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |