Պետուր Ռեյներտը կլինի Հայաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարը 7 մայիսի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականների միջև խաղը դատելու է Ֆարեյան կղզիների մրցավարական խումբը Խաղի գլխավոր մրցավարը լինելու է Պետուր Ռեյներտը, նրան օգնելու են Ենս Ալբերտ Սիմոնսենը և Ռեգին Էգխոլը: Խաղի տեսուչն է Դագֆին Օլսենը, PanARMENIAN.Net ին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Էստոնիա-Հայաստան խաղը կայանալու է մայիսի 20-ին Տալինում «Կադրիորգ» մարզադաշտում: Այս թիմերի միջև երկրորդ խմբի առաջին խաղը կայացել է 2009-ին նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, Հայաստանի հավաքականի կազմում գոլ խփել է Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ էստոնացիները 9 միավորով 3-րդ տեղում են: Խմբի առաջատարը Շվեյցարիայի հավաքականն է (16 միավոր): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |