«Արմավիայի» ուղևորների հոսքը 2010թ, առաջին եռամսյակում ավելացել է 4,5 տոկոսով 7 մայիսի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Արմավիա» ընկերությունը փոխադրել է շուրջ 170000 մարդ, մայիսի 7-ին լրագրողներին է հայտնել «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: «Դա 4,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի»,-ասել է նա: Ինչ վերաբերում է սակագնային քաղաքականությանը, ապա ըստ Բելլույանի, լուրջ փոփոխություններ այս տարի չեն ակնկալվում` բացառությամբ սեզոնային գործոնի: «Ընդհանուր առմամբ, մեր գները բավական էժան են և մատչելի ուղևորների համար»,-ասել է նա: Անդրադառնալով ընկերության ծրագրերին` Բելլույանն ասել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը կբացվի ևս 10 նոր ուղղություն: «Առաջիկայում կբացվեն չվերթեր դեպի Վարշավա, Բարսելոնա, Արխանգելսկ և այլ քաղաքներ»,-ասել է նա: Բելլույանը հավելել է նաև, որ ակտիվ բանակցություններ են ընթանում ամերիկացիների հետ` Լոս Անջելեսի հետ ուղիղ հաղորդակցություն բացելու վերաբերյալ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի հակառակ կողմը, իսկ մենք արդեն թույլտվություն ստացել ենք»,-պարզաբանել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |