ՀՀ ԿԲ շաբաթական ամփոփ տվյալներ 7 մայիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,541,333 ԱՄՆ դոլարª 384.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 60,453,793 ԱՄՆ դոլարª 386.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,210,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 387.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 384.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի տրամադրված դրամով վարկերի ծավալը կազմել է 16.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 35.2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |