Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից 7 մայիսի 2010 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից: Արձանագրությունների վավերացումը դադարեցնելը դեռ չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվել է այդ փաստաթղթերից: Այս մասին «Հայ դատի» հանձնաժողովների համաժողովի ընթացքում ելույթ ունենալով` ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Արձանագրություններն ինքնին վտանգ են ներկայացնում մեզ համար: Թուրքիային ձեռնտու է, որ արձանագրությունները շարունակեն իրենց գոյությունը, քանի որ Անկարային ձեռնտու է գործընթացը, այլ ոչ դրա արդյունքը», - ասել է խորհրդարանի պատգամավորը: «Հայ դատի» մասին խոսելով, Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց ներկայացրած փաթեթը բովանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու, կորուստների փոխհատուցման և հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնման բոլոր քայլերը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ընդգծել է նաև, որ Հայաստանի ղեկավարությանը չհաջողվեց սահմանազատել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցից: «ԼՂՀ ժողովուրդը երկու անգամ հայտնել է իր կամքը և ինքնորոշման ձգտումը, իսկ Արցախի Հանրապետության տարածքը հաստատված է ԼՂՀ Սահմանադրությամբ», - ասել է Արմեն Ռուստամյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին |