ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱԵՔԽ ներկայացուցիչները քննարկել են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները 7 մայիսի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետին կից Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման շրջանակներում քննարկվել են երիտասարդության խնդիրները, մասնավորապես, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարել է խորհրդի անդամ, սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Իր հերթին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ հանդիպման ավարտին կողմերը միասնական մոտեցում կձևավորեն խնդրո առարկա հարցերի շուրջ: «ԱԵՔԽ ուշադրության կենտրոնում հիմնականում երիտասարդության սոցիալական հարցերն են, այդ թվում նաև երիտասարդ ընտանիքներին բնակմակերեսով ապահովելու հարցը: Մենք կանդրադառնանք նաև մարզերի, ԼՂՀ-ի երիտասարդների խնդիրներին»,-ասել է Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղար Ռուբեն Մարկոսյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |