«Արմավիան» մեծ հույսեր է կապում «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի բացման հետ 7 մայիսի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Անկախ նրանից, որ տարին այնքան էլ հաջող մեկնարկ չունեցավ «Արմավիայի» համար, այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողը մտադիր է 2010 թվականին ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավելացնել ուղևորահոսքը: Այդ մասին մայիսի 7-ին լարգրողներին է հայտնել ավիաընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: «Նոր երթուղիները կավելացնեն ուղևորների հոսքը, այսինքն մենք կկարողանանք ավելի մեծ թվով մարդկանց սպասարկել, ինչին կնպաստի նաև երկրորդ տերմինալի բացումը»,-ասել է նա: Այս առնչությամբ Մ.Բաղդասարովը նշել է, որ իրավիճակը բարելավվում է, և հույս կա, որ ընկերությունը կփակի տարին լավ ցուցանիշներով: Հույս կա նաև, որ վառելիքի արժեքն, որն այսօր կազմում է 978 դոլար մեկ տոննայի համար, առաջիկայում կնվազի: Նոր տերմինալի կառուցումը կավարտվի 2010 թվականին ,որի հարևանությամբ կկառուցվի նաև եռահարկ ստորգետնյա կայանատեղի 800 ավտոմեքենայի համար: Երկհարկանի տերմինալի արժեքը շուրջ 173 մլն դոլար է: Ենթադրվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը կկարողանա տարեկան ընդունել շուրջ 3,2 մլն ուղևոր` այժմյան 1,8-2 մլն դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |