Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանից այլևս ոչինչ չի մնա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը եթե վերսկսի պատերազմական գործողությունները ղարաբաղյան ռազմաճակատում, ապա այդ երկիրը կբաժանվի 5-6 մասերի և Ադրբեջանից այլևս ոչինչ չի մնա: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:

Շիրխանյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանի ժողովուրդը վաղուց հասկացել է, որ Արցախը գտնվում է իր իսկական տերերի ձեռքում: «Ադրբեջանի բանակում ծառայում են հիմնականում այդ երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր հազիվ թե ալիևների կլանի համար զոհեն իրենց կյանքը», - ընդգծել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---