ՏՄՊՊ հանձնաժողովն օղու շուկայում վարույթ է հարուցել 7 մայիսի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով: ԶԼՄ հրապարակումների, դիտանցումների արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է` անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները, հնարավոր է, կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկներին սեփականության իրավունքով պատկանող և նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է, հաղորդում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |