Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգերի ոլորտը համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ 7 մայիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգոսֆերան համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ Վարդան Պապիկյանը, հայկական բլոգոերի ոլորտում քաղաքականացվածությունն աստիճանաբար նվազում է: «Մենք ցանկանում ենք, որպեսզի զվարճանքներից բացի ինտերնետը Հայաստանում օգտագործվի նաև որպես գիտելիքի աղբյուր, հենց այդ պատճառով մենք աջակցում ենք Հայաստանում թեմատիկ բլոգերի զարգացմանը»,- ասել է Վարդան Պապիկյանը: Նրա կարծիքով Հայաստանում կան 500 ակտիվ բլոգերներ: Այդպիսի կարծիք ունի նաև տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Իսկ համաձայն ոչ պաշտոնական մարդահամարի, որը Սամվել Մարտիրոսյանն արդեն 4-րդ անգամ անցկացնում է իր բլոգում, LiveJournal համակարգում հաշվվում են մոտ 190 հայ-բլոգերներ աշխարհի տարբեր անկյուններից: «Դա միայն այն բլոգերներն են, որոնք ցանկացել են ասել իրենց անունները, իսկ նրանք կազմում են LiveJournal համակարգի հայ-բլոգերների մոտ 10 տոկոսը»,- ասել է Մարտիրոսյանը: LiveJournal հարթակը մինչև վերջին ժամանակները հայ բլոգերների սիրված հարթակն էր, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրության գրանցված է մոտ 300 մարդ Հայաստանից: Ս. Մարտիրոսյանի խոսքերով, այսօր Հայաստանում ավելի մեծ համբավ են վայելում Blogspot և Wordpress հարթակները: «Բլոգերի հաշվին այդ հարթակներում ավելի հեշտ է դրամ վաստակելը, նրանք ավելի լավ են ինդեքսավորվում, դրանց օգնությամբ ավելի հեշտ է դուրս գալ միջազգային լսարան»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |