Երևանում քննարկել են Արհեստների պալատի ստեղծումը Ֆրանսիայի օրինակով 7 մայիսի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայի Վառ մարզի Արհեստների պալատի նախագահ Ժակ Մոնտանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Արհեստների պալատի փոխնախագահ Ժերար Պելատին, Վառ մարզի հայկական համայնքի ներկայացուցիչ Ժան Հեքիմյանը և այլոք: Ներկա էր նաև Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` Ս.Պետրոսյանն իր գոհունակությունն արտահայտեց ֆրանսիական Վառ մարզի Արհեստների պալատի և Սպիտակ քաղաքի միջև ծավալված ակտիվ համագործակցության առթիվ` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունն ապագայում կընդգրկի առավել լայն շրջանակներ: Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանում Արհեստների պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը կօգնի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարներին` առավել արագ և արդյունավետ լուծելու իրենց խնդիրները: Փոխնախարարը կարևորեց Հայաստանում Արհեստների պալատի ստեղծման գործընթացում ֆրանսիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ հյուրերն ակտիվ գործունեություն կծավալեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պարոն Ս.Պետրոսյանը հյուրերին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից, իսկ Ժակ Մոնտանոն նախարարությանը հանձնեց հայ-ֆրանսիական Արհեստների պալատի խորհրդանշական առաջին քարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |