Վահագն Չախալյանին կրկին ծեծել են գաղութում 7 մայիսի 2010 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Ջավախքի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, ում Վրաստանի դատարանը դատապարտել էր 10 տարվա ազատազրկման, ծեծել է Ռուսթավի քաղաքի խիստ ռեժիմի գաղութի պահակախումբը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հաղորդել է «Երկիր» հայրենակցական միության ներկայացուցիչը: Նրա խոսքերի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Չախալյանին հարազատների հետ հանդիպումից հետո պահակախումբը ուղեկցել է բանտախուց: Անհայտ պատճառներով գաղութի աշխատակիցները վիրավորել են քաղաքական գործչին, իսկ երբ նա պատասխանել է իրեն հասցրած վիրավորանքներին, նրանք ուժ են գործադրել: Չախալյանը չի ցանկացել միջադեպի մասին հայտնել ծնողներին և հրաժարվել է բուժօգնությունից: Այդ մասին նա հայտնել է միայն իրեն այցելած փաստաբանին: Այսպիսի միջադեպ Չախալյանի հետ երկրորդ անգամ է կատարվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |