Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը պատասխանել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Իլհամ Ալիևի մասնակցության մասին հարցին

Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը պատասխանել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Իլհամ Ալիևի մասնակցության մասին հարցին

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ ներկա է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «ադրբեջանական կողմի համար անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Մոսկվա և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 65-ամյակի տոնական միջոցառումներին, որ կայանալու են մայիսի 9-ին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը: Միաժամանակ նա նշել է, որ Իլհամ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ ներկա է լինելու Հայաստանի նախագահը, «ադրբեջանական կողմի համար անընդունելի է», հաղորդում է Trend News-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---