«Փյունիկը» գլխավորել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը

«Փյունիկը» գլխավորել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի 7-րդ տուրը: «Իմպուլսը» Դիլիջանի քաղաքային մարզադաշտում ընդունել է «Գանձասարին» և հաղթել 1:0 հաշվով: Միակ գոլը խփել է Գևորգ Նռանյանը:

Փուլի կենտրոնական խաղում 2009-ի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» «Հրազդան» մարզադաշտում հանդիպել է «Միկայի» հետ: Խաղն ընթացել է համառ պայքարում, բայց ֆուտբոլիստներն այդպես էլ չեն կարողացել գոլ խփել: Խաղի հաշիվը մնացել է չբացված: «Միկան» միավորներ կորցնելուց հետո մրցաշարային աղյուսակում 16 միավորով իջել է 2-րդ հորիզոնական, իսկ «Ուլիսը» 4-րդ տեղում է:

Առաջնությունը 17 միավորով գլխավորում է «Փյունիկը», որը մայիսի 10-ին Հայաստանի գավաթի եզրափակիչում խաղալու է «Բանանցի» հետ: Խաղն ընթանալու է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---