Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Արգենտինայում և Գերմանիայում

PanARMENIAN.Net - 2010-ի մայիսի 7-ին Արգենտինայում հավատարմագրված Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի դեսպանների և Բելառուսի գործերի հավատարմատարի անունից Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքում կայացավ ընդունելություն` նվիրված ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:

Ընդունելությանը, որն անցավ ջերմ, տոնական մթնոլորտում, մասնակցում էին Արգենտինայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Արգենտինայի ԱԳՆ պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ, ռուսական, ուկրաինական, հայկական ու բելառուսական համայնքների ներկայացուցիչներ:

Չորս երկրների ազգային դրոշներով ու ծաղկեփնջերով զարդարված ընդունելությունների սրահում մոտ 500 հրավիրյալներին ողջունեցին ՌԴ դեսպան Ա. Դոգադինը, Ուկրաինայի դեսպան Ա. Տարանենկոն, Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Բելառուսի գործերի հավատարմատար Գ. Կիսլյակը: Ընդունելության կազմակերպիչների անունից ելույթ ունեցավ ՌԴ դեսպան Ա. Դոգադինը:

Նույն օրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նույնպես տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:

Միջոցառումներին մասնակցեցին ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեսպանության անունից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձաններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---