ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչությունում բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես10 մայիսի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչությունում բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-ամյակին և ընկածների հիշատակին նվիրված ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված է Երևանի արվեստի պետական ակադեմիայի ուսանողների 60 գեղանկար և քանդակ: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասել է, որ «արվեստի այս գործերն ընդգծում են այն փաստը, որ երիտասարդ սերունդը հասկանում է մոլորակում խաղաղության պահպանման կարևորությունը»: Ցանկացողները կարող են ձեռք բերել ներկայացված աշխատանքները և դրանով իսկ աջակցել երիտասարդ նկարիչներին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |