120 մարզիկներ են մասնակցել թիավարության Հայաստանի պատանիների առաջնությանը10 մայիսի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ից 9-ը Երևանում անցկացվել է թիավոլորասահքի, ակադեմիական թիավարության և բայդարկա կանոէի Հայաստանի պատանիների առաջնությունները` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանում Կանոէի ֆեդերացիայի կողմից: Առաջին 3 տեղերի համար 8 մարզաձևերում պայքարել են 120 մարզիկներ` Երևանից, Հրազդանից և Սևանից: Ընդհանուր հաշվարկով թիմային և անհատական մրցապայքարում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների և պատվոգրերի է արժանացել 90 մարզիկ: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները հետագայում պայքարելու են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |