Մայիսի 5-14-ին թանգարաններում կկազմակերպվի Եվրոպայի օրվան նվիրված երաժշտական փառատոն![]() 10 մայիսի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-14-ին ԵՄ պատվիրակության և ԴՎՎ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորում, Գյումրիում և Երևանում կկազմակերպվի երաժշտական փառատոն թանգարաններում` նվիրված Եվրոպայի օրվան: Փառատոնի շրջանակներում պլանավորվում են մի շարք միջոցառումներ. «Եվրոպական մշակույթ» թեմայով դասախոսություններ, երաժշտության վարպետության դասեր երեք քաղաքներում: Փառատոնը կեզրափակվի Ա. Խաչատրյանի անվան եռյակի համերգով: Կհնչեն եվրոպական և հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնը կազմակերպվում է «Ձանձրույթից, փոշուց և քայքայումից այն կողմ- թանգարանները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2008թ. դեկտեմբերին: Այս տարածաշրջանային ծրագիրը իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանում՝ ԵՄ «Ներդրումներ մարդկանց մեջ` տեղական մշակույթի մատչելիություն, մշակութային բազմազանության պաշտպանություն և զարգացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը` ութ կազմակերպությունների հետ համատեղ, դրանք են` Հայաստանի թանգարանների աշխատակիցներ և ընկերներ (AMWF), Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն (ԱԶԳԿ), Թանգարանների միջազգային խորհրդի Ադրբեջանի ազգային կոմիտե (ICOM), Ադրբեջանի գորգերի և կիրառական արվեստի պետական թանգարան, Վրաստանի թանգարանների ընկերների միություն (GNMFA), Վրաստանի մեծահասակների կրթության միություն (AEAG), Ավանդական արվեստների կենտրոն (Ռուսաստան, Տոսնո), Կարելական մշակույթի կենտրոն (Պետրոզավոդսկ, Ռուսաստան): Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Ծրագրի բյուջեն կազմում է € 550.000. որից € 495.000 տրամադրում է Եվրոպական միությունը, իսկ € 55.000`Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը: Այս մասին հաղորդում է ԵՄ պատվիրակության մամլո ծառայությունը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |