ANCA-ն վճռական է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար պայքարում![]() 10 մայիսի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը ակտիվ աշխատանք է վարելու, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 252 բանաձևն ընդունող կոնգրեսականների թիվն ավելանա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը: «Մեր ջանքերը քաջալերում են և’ դեմոկրատ կոնգրեսականները, և’ հանրապետականները, և հիմա արդեն մեր աշխատանքն ուղղված է այն բանին, որ բանաձևն ընդունող կոնգրեսականների թիվն ավելանա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին համոզենք, որ մենք բավարար ձայներ ունենք` բանաձի ընդունման համար», - ասել է նախագահը: «Կոնգրեսի յուրաքանչյուր նստաշրջանը տևում է երկու տարի: Ընթացիկ նստաշրջանն ավարտվելու է 2010 թ. դեկտեմբերին: Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կտապալվի, եթե մինչ այդ Կոնգրեսը չհաստատի», - ասել է նա: Միաժամանակ Քեն Խաչիկյանը հիշեցրել է, որ ամերիկյան վարչակազմը ճնշում է գործադրում բանաձևի ընդունման հարցում: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, Ք.Խաչիկյանն ասել է. «Նա հերթական անգամ խախտեց իր տված խոստումը: Նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ճնշման ներքո է գտնվում, որը թուրքամետ դիրքորոշում ունի: Նույնիսկ եթե Օբաման ընդուներ Հայոց ցեղասպանությունը, միևնույն է, նա չէր ցանկանա այդ անել պաշտոնապես` որպես ԱՄՆ նախագահ», - հայտարարել է Խաչիկյանը` ավելացնելով, որ ANCA-ն շարունակելու է ճնշում գործադրել Օբամայի վրա` պահանջելով կատարել տված խոստումը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |