Քեն Խաչիկյան. «Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը ամբողջովին հրաժարվեր հայ-թուրքական արձանագրություններից»

Քեն Խաչիկյան. «Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը ամբողջովին հրաժարվեր հայ-թուրքական  արձանագրություններից»

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշման առիթով: «Այնուամենայնիվ, ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ամբողջովին հրաժարվեր այդ արձանագրություններից», - ասել է Քեն Խաչիկյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի նախագահի որոշումը մեծ քաջություն չէր պահանջում, քանի որ Թուրքիան արդեն ներկայացրել էր նախապայմաններ: ANKA-ի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի նախագահը անսպասելիորեն գիտակցել է այդ և ընդունել է որոշում: «Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի այդ քայլն ավելի շատ շոուի էր նման», - ասել է Խաչիկյանը:

Նրա խոսքերի համաձայն, Անկարայի գլխավոր նախապայմանը ղարաբաղյան կարգավորման հարցն է, իսկ քանի որ հիմնախնդրի արագ լուծման նախադրյալներ չկան, ապա արձանագրությունների վավերացում Թուրքիայից սպասել պետք չէ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---