ԵՊՀ ուսանողական խորհուրդը մասնակցություն է պահանջում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի բաշխման գործընթացին10 մայիսի 2010 - 20:46 AMT PanARMENIAN.Net - «Բանակից տարկետման տեղերով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի կրճատման խնդրին մենք վաղուց ենք ծանոթ: Այս հարցով մենք դիմել ենք կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ուստի նրա պատասխանները մեզ արդեն հայտնի են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: Նա ընդգծել է, որ հանդիպել է նաև ուսանողական բողոքի ցույցերի կազմակերպիչների հետ և հասկացել, որ նրանց ուղորդում է քաղաքական մի ուժ և հասկանալի է թե իրականում ինչ է նրանց հարկավոր: Ց.Հակոբյանը հավելեց, որ արդյունքում ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ հայ երիտասարդները չեն ցանկանում ծառայել բանակում: Ըստ նրա, այս հարցում պետք է պայքարել այլ մեթոդներով` այն է, թափանցիկ քննություններ անցկացնել, ավելի ճիշտ բաշխել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը, հաշվի առնելով ուսխորհրդի կարծիքը: «Ըստ իս, տեղերի կրճատումն արդեն փաստ է, այժմ հարկավոր է պայքարել այդ տեղերն արդարացի բաշխելու համար»,-ասել է Հակոբյանը: Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ուսանողական հանրահավաքին, ապա նա նշել է.«Մենք մտադիր չենք համագործակցելու նրանց հետ, քանի որ համաձայն չենք վարչապետին ուղղված նրանց նամակի մի քանի կետերին, որ վերաբերում են ուսանողական կազմակերպությունների ապաքաղաքականացմանը: Մենք քաղաքական կառույց չենք, ուստի չենք ընդունում այդ կետերը, իսկ ընդհանուր առմամբ, ուսանողների պահանջները հիմնավորված են ու տրամաբանական»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |