«Փյունիկը» դարձավ Հայաստանի գավաթակիր![]() 10 մայիսի 2010 - 23:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Ինչպես 2009-ի եզրափակչում, հաղթանակ տարավ «Փյունիկը» (4:0): Թեև «Բանանցը» խաղն ավելի ակտիվ սկսեց, արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկը». գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները խփեցին ևս երկու գոլ: Աչքի ընկան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը: Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» վաստակեց ևս մեկ գոլ, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը: «Փյունիկը» երկրորդ տարին շարունակ դարձավ Հայաստանի գավաթակիր: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին շնորհավորեց «Փյունիկին» և ներողություն խնդրեց իր ակումբի երկրպագուներից: «Փյունիկը» շատ ուժեղ թիմ է, խաղում է լավ և արագ»,- ասել է Կուզմանոսկին: Իսկ հաղթողների մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ խաղը հեշտ չէր: «Չնայած նրան, որ մենք առաջատար էինք, մինչև խաղի վերջ շատ լարված էինք: Այսօր մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, և ես շնորհավորում են բոլոր ֆուտբոլիստներին և երկրպագուներին»,- ավելացրել է Մինասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |