Աուդիտի ոլորտից պետբյուջե է գանձվել 4, 93 մլն դրամ11 մայիսի 2010 - 11:51 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիւորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 705.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա չորս ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 4 մլն 925 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 750 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 175 000 դրամը` անհատ աուդիտորներից, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 34 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |