Աստրախանում ընթացող տղամարդկանց Գրան պրիում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 3-րդ տեղը

Աստրախանում ընթացող տղամարդկանց Գրան պրիում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Աստրախանում (Ռուսաստան) մեկնարկել է տղամարդկանց Գրան պրիի խաղարկության վերջին փուլը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր, կրկնակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը:

Առաջին տուրում Հակոբյանը հանդիպել է Բորիս Գելֆանդի հետ (Իսրայել), պարտիան ավարտվել է ոչ ոքի: Դրանից հետո Հակոբյանն ունի 0.5 միավոր և նա մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Երկրորդ տուրում Հակոբյանը խաղալու է Պավել Էլյանովի (Ուկրաինա) հետ, որը վերջին տուրում նույնպես ոչ ոքի է խաղացել Պավել Սվիդլերի (Ռուսաստան) հետ և զբաղեցնում է 2-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---