5 հայ մարզիկներ արդեն նվաճել են Սինգապուրի օլիմպիական խաղերի ուղեգրեր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում անցկացվելիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերի հայաստանցի մասնակիցների թիվն ավելացավ ևս մեկով:

Հրաձգության միջազգային ֆեդերացիան տեղ է հատկացրել երևանցի 18-ամյա Ռոմիկ Վարդումյանին (ատրճանակ): Նա մրցումային որոշակի փորձ ունի, մասնակցել է աշխարհի, Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին և տեղ է զբաղեցրել մրցաշարային աղյուսակների միջին հորիզոնականներում:

Հիշեցնենք,որ Սինգապուր կմեկնեն նաև երկու ծանրորդ, մեկական ձյուդոիստ և մարմնամարզիկ: Վարկանիշային մրցումները շարունակվում են, PanARMENIAN.Net ին հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---