Աշոտ Մանուչարյան. Հայաստանը ստիպված էր գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման![]() 11 մայիսի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի նախաձեռնությունը չէր, քանի որ, նա որպես նախաձեռնող կողմ հետագայում պետք է առաջ տաներ գործընթացը, ինչը տվյալ դեպքում չարվեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Ըստ Մանուչարյանի, Հայաստանը ստիպված էր սկսել գործընթացը, քանի որ չէր կարող մերժել գերտերություններին: «Եթե մեզ առաջարկվեց այդ գործընթացը, մենք պետք է առավելագույնս օգտվեինք դրանից: Այսինքն, հայ-թուրքական մերձեցման գործընթացին պետք է մասնակցեր ողջ հայ ժողովուրդը, ոչ թե միայն Հայաստանը, քանի որ այն, որ հայերը սփռված են աշխարհով մեկ, Ցեղասպանության արդյունք է և նրանք մինչ օրս ոչ մի հատուցում չեն ստացել»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |