Հայ-թուրքական գործընթացի միջոցով Ռուսաստանը ձգտում է «կտրել» Թուրքիային Արևմուտքից![]() 11 մայիսի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում մեծ փոփոխությունների պատճառ դառնալ», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքերի համաձայն, Ռուսաստանը հիմա պայքար է մղում Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու համար, և հայ-թուրքական գործընթացը ռուսական քաղաքականության համատեքստում ևս մեկ տարր է, որը հետապնդում է մի նպատակ` «կտրել» Թուրքիային Արևմուտքից: «Այս ամենի մեջ բացասական բան կա, քանի որ հարյուր տարի առաջ ռուս-թուրքական մերձեցումը մեզ համար ողբերգական հետևանքներ ունեցավ», - ընդգծել է Մանուչարյանը: Նա նշել է նաև, որ ռուսական այժմյան քաղաքականության տարբերությունը նախկինից այն է, որ Ռուսաստանն այսօր ղեկավարվում է աշխարհաքաղաքական շահերով և հազիվ թե տարածաշրջանում զիջի իր դիրքերը Թուրքիային: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |