Հայաստանն ու Վրաստանը կքննարկեն սահմանամերձ տարածքներում տնտեսական զարգացման բարելավման հարցեր

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Թբիլիսիում կանցկացվի Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ տարածքների տնտեսական զարգացման ազդեցության բարելավման հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպում:

Սկզբնաղբյուրից ստացած տեղեկությունների համաձայն, հանդիպման շրջանակներում կանցկացվի հայ-վրացական սահմանամերձ գոտու տարածքների համար հետազոտությունների և հանձնարարականների արդյունքների շնորհանդես:

Դրա հետ միասին կվերանայվեն սահմանամերձ տարածքների տեղական կառավարման մարմինների տնտեսական և սոցիալական համագործակցության հարցեր:

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի հասարակական կազմակերպություններ, կենտրոնական և տարածքային իշխանություններ, ինչպես նաև միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---