«Սպեղանի երգչախումբը» ձայնագրել է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ձայնասկավառակ11 մայիսի 2010 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Երևանում կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երգչախմբի «Սուրբ պատարագի երգեցողությունը Կոմիտասի մշակմամբ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը ձայնագրվել է Ռ. Աթայանի խմբագրությամբ Կոմիտասի ստեղծագործությունների ժողովածուի VII հատորի հիման վրա: Այն կատարվել է Սպեղանի»երգչախմբի և հայ եկեղեցու հոգևոր հայրերի մասնակցությամբ: Ձայնասկավառակը նվիրված է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: Ձայնասկավառակի գրքույկում հիշվում է հայ միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացու բառերը` «Սպեղանիք զօրաւորք վիրաց անբժշկականաց դեղք ազդողականք ցաւոց անտեսականաց…»: «Սպեղանի» երգչախումբը հիմնվել է 1996-ին: Իր գործունեության ընթացքում երգչախումբը իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը: «Սպեղանիի¦ երկացանկում ընդգրկված է տարբեր դարաշրջանների և ազգերի խմբերգային ստեղծագործությունների ընտրանի: Երգչախումբը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ինչպես հայ, այնպես ել արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերին: Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել ինչպես միջազգային հեղինակավոր փառատոներում խմբերգային մշակույթի խոշորագույն գործիչների, այնպես էլ Հայաստանի հանրահայտ երաժիշտների կողմից: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և խմբավարը Սարինա Ավթանդիլյանն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |