Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից

PanARMENIAN.Net - Մադրիդի «Մաստերս-2007»-ի չեմպիոն, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից ծնկի վնասվածքի պատճառով:

Իսպանիայի մայրաքաղաքի ներկա մրցությունների մեկնարկային ռաունդում Նալբանդյանը պետք է խաղար Մայքլ Ռասսելի հետ (ԱՄՆ), որն, իր հերթին, փոխարինել է չեխ Տոմաշ Բերդիխին, որը վնասել էր աջ ազդրը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ հանդիպմանը Նալբանդյանը չի մասնակցելու: Նրան փոխարինել է ամերիկացի Մարդի Ֆիշը: Արդյունքում Ֆիշը երկու սեթերում 6/2, 7/6(1) հաշվով պարտվել է Ռասելին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---