Davis Cup-ում Հայաստանի հավաքականը պարտվել է Չերնոգորիայի հավաքականին12 մայիսի 2010 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ընթանում է եվրոաֆրիկյան գոտու Davis Cup-ի տղամարդկանց թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 3-րդ ենթախմբի Բ խմբում: Առաջին խաղը հայ թենիսիստներն անցկացրել են Չերնոգորիայի հավաքականի հետ և պարտվել 3:0 հաշվով: Հարություն Սոֆյանը պարտվել է Դանել Դանիլովիչին (6:1. 6:2), Խաչատուր Խաչատրյանը` Գորան Տոսիչին (6:2, 6:1): Զուգախաղերում Սոֆյանը և Խաչատրյանը զիջել են Լյուբոմիր Սելեբիչին և Նեմանիու Կոնտիչին 6:1, 6:2 հաշվով: Եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի Բ խմբում մասնակցում են նաև Անդորրայի, Ալբանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի հավաքականները: Մրցաշարն ավարտվելու է մայիսի 15-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |